Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Հաճելի է առավոտյան մայրաքաղքի այգիներում տեսնել մարզանքի դուրս եկած տարբեր տարիքի ու սեռի մարդկանց, որոնց թիվը գնալով ավելանում է: Եթե դու դեռևս չես անում դա, ապա որպես բազմամյա մարզվող անպայման խորհուրդ կտամ: Այն և՛ դրական լիցքեր է հաղորդում աշխատանքային օրվա սկզբում, և օգնում է ձևավորել գեղեցիկ կազմվածք, և վերջիվերջո շատ առողջարար է: Բայց որպեսզի այդ ամենը դու ստանաս, պետք է նաև ճիշտ կազմակերպել առավոտյան մարզանքը: Այսօր կխոսենք այն մասին, թե՛ ինչպես այն համադրել նախաճաշի հետ, կներկայացնենք մասնագետների խորհուրդներն այն մասին, թե՛ ո՞ր դեպքում մարզվել նախաճաշից առաջ, ո՞ր դեպքում հետո:
Բելգիայում մի այսպիսի փորձ էին արել: 28 առողջ, ակտիվ տղամարդ բաժանվել էին 3 խմբի, որոնցից առաջինը այդ ընթացքում ընդանրապես չի մարզվել, 2-րդը նախաճաշում էր մինչև մարզվելը, իսկ 3-րդը՝ նախաճաշից հետո: Գործընթացը շարունակվել էր 6 շաբաթ, որի ավարտից հետո բոլոր խմբերի ներկայացուցիչները նորից կշռվել էին:
Առաջին խմբի ներկայացուցիչները հավաքել էին միջին հաշվով 3կգ հավելյալ քաշ, 2-րդ խմբինը՝ 1,5 կգ, իսկ 3-րդ խմբի տղամարդիկ պահպանել էին քաշը:
Այսպիսով հետազոտողները հանգել էին այն եզրահանգմանը, որ առավոտյան սոված փորին մարզվելիս, ճարպերի նյութափոխանակությունը համեմատաբար արդյունավետ է տեղի ունենում: Թեպետ, նրանք նաև ընդգծում են, որ դա վերաբերում է միայն առավոտյան մարզանքին:
Այնպես որ, եթե ցանկանում եք նիհարել, առավոտյան մարզանք արեք սոված փորին:
Վերը նշված փորձի ժամանակ խոսքը գնում էր ամբողջական, բավական հագեցած նախաճաշի մասին: Սակայն եթե դու մարզվելուց առաջ մի քիչ հեղուկ կամ օգտակար սնունդ օգտագործես, այն քեզ լրացուցիչ էներգիա կհաղորդի ողջ օրվա համար: Օրինակ՝ խմել մեկ բաժակ քաղցր թեյ: Շաքարավազը քեզ կտա էներգիա, իսկ թեյը արյունը կդարձնի ավելի ջրիկ: Այստեղ հարկ է նշել, որ առավոտյան արյունը համամատաբար թանձր է և արթնանալուն անմիջապես հաջորդող մարզանքը կարող է լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնել սրտի համար:
Իսկ կատարյալ ընթացակարգը հետևյալն է. Արթնանալուց հետո հեղուկի օգտագործում, 15 րոպե մարզանք, լոգանք և նախաճաշ:
Բայց չմոռանանք, որ կան մարդիկ որոնց համար կարևորը մկաններն են, որոնց մարզումային հագեցած օրը սկսվում է առավոտյան: Այս դեպքում արդեն պետք է օրգանիզմը հարստացնել սպիտակուցներով: Դա վերաբերում է, թե՛ առավոտյան մարզմանը, թե՛ օրվա ընթացքում մարզասրահում մարզվելուն, միևնույն է քեզ պետք է օրգանիզմդ լիցքավորել “վառելիքով”: Օրինակ՝ եթե քո մարզումը տևում է ասենք 30 րոպե, դու կարող ես մարզումից առաջ խմել մեկ բաժակ կաթ բլիթով, մարզվել, ապա նախաճաշել սպիտակուցներով, ածղաջրերով և վիտամիններով հարուստ կերակուրներով:
Իսկ եթե դու չես ուզում նիհարել և ակտիվ մարզվել, ապա ճիշտ կլինի քո նախաճաշը բաժանել 2 մասի՝ մարզանքից առաջ և հետո:
Բայց ոչ մի դեպքում մի նախաճաշեք մինչև մարզվելը: Այդ դեպքում դուք կկորցնեք կալորիաներ, հետո կանցնեք առորյա աշխատանքների իրականացմանը և կրկին սնունդ կօգտագործեք մի քանի ժամ հետո, սակայն մկանները մարզումից հետո սոված կմնան, որը իրականում լավ չէ:
Ապրեք առողջ…