Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Թզի և կաթի համատեղ եփուկը իսկական հրաշագործ միջոց է հազի դեմ: Ընդ որում այն հզոր ազդեցություն է ունենում թե՛ մեծերի, թե՛ փոքրերի պարագայում, որոնք անգամ հաճույքով են խմում այս դեղամիջոցը՝ իր հաճելի համի պատճառով:
Պատրաստման եղանակը շատ պարզ է: Կարելի է օգտագործել ինչպես թզի չիր, այնպես էլ թարմ վիճակում: Նախ պետք է շատ լավ լվանալ, այնուհետև գցել տաք կաթի մեջ՝ 1,5 բաժակի հաշվով 1 միջին չափսի թուզ:
Փակ կաթսան տեղադրել մարմանդ կրակի վրա և թողնել, որ եռա մոտ 30 րոպե: Այդ ընթացքում կաթի 1/3 մասը պետք է գոլորշիացած լինի:
Հետո կաթսան ծածկել սրբիչով և պահել մոտ 2 ժամ, մինչև այն կսառչի: